Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ասում են

Ասում են
29.06.2022 | 07:34

Մոսկվայի օրակարգը շատ պարզ է՝ Ռուսաստանին պետք է մնալ Հարավային Կովկասում, իսկ դրա համար պետք է, որ Արցախում լինի գոնե մեկ հայ, որ խաղաղապահներն ապահովեն նրա անվտանգությունը:

Այսինքն, Ադրբեջանի տարածքում ռազմական բազա պահել: Սակայն դրան զուգահեռ, քանի որ ճնշումները ՌԴ-ի նկատմամբ շատանում են և ՌԴ-ն, չցանկանալով սրել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնց հետևում կանգնած է նաև Արեւմուտքը, փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը: Բնականաբար, ռուսների համար մի գյուղ այստեղ, մի գյուղ այնտեղ, մի քաղաք ավել կամ պակաս, էական չէ, դա ժամանակ շահելու միջոց է: Եվ եթե ՀՀ իշխանությունն այդ զիջումներին համաձայնում է, ապա Ռուսաստանը կհամաձայնի: Իրենք պաշտոնապես դրա մասին հայտարարել են, որ եթե Հայաստանն իր տարածքների համար չի պայքարում, ապա մեզնից ի՞նչ եք ուզում:

Եթե Հայաստանում լինի մի իշխանություն, որն այս հարցը նույն ձևով հստակ դնի Ռուսաստանի առաջ, որ եթե դու չես պաշտպանում այդ տարածքները մեզ հետ միասին, ապա այստեղ ի՞նչ գործ ունես, ապա դա ինչ-որ ձևով կհավասարակշռի ճնշումը Ռուսաստանի վրա, և բնականաբար, Ռուսաստանը, նաև Իրանը կփորձեն այլ քաղաքականություն վարել; Բայց, քանի որ Հայաստանի իշխանությունը զիջումների գնում է, իսկ Մոսկվային պետք է ժամանակ շահել, ապա այդ զիջումները տեղի կունենան:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 42821

Մեկնաբանություններ